Մեր սերնդակից տղաների մի մասը, պատահաբար ողջ մնացած երեխաներ են.

Պատերազմից հետո շատ քիչ էին ականազերծում կատարող ընկերությունները, ես մեկին եմ հիշում` Halo trust -ն էր: Այն ժամանակ չգիտեմ էլի կային, թե՞ ոչ, ամեն դեպքում, ասածս էնա , որ զենք զինամթերքը ամենուր էր, տներում, դաշտերում, լքված գյուղերում՝ արկեր, նռնակներ, տարբեր տրամաչափի ու տարբեր զենքերի սնարյադներ։ Օրինակ ես 6-տարեկանից իմացել եմ ինչա նռնականետը /գրանատամյոտ/ ու իմացել եմ մանրամասները, թե ինչ շերտեր կան, ոնց ա կատարվում հրանոթի այրումը, հրթիռը ոնցա աշխատում և ինչի համար են հետևի մասի թևերը և այլն։ -Չգիտեմ դա նորմալ է, թե չէ, բայց ես 6-տարեկանում հորս զենքը քանդում ուհավաքում էի։ Զենք քանդելը մեկ այլ պատմություն էր, երբ հայրս պատերազմից գալիս էր, մենք միանգամից զենքն էինք վերցնում ու մաքրում։ Առաջին անգամը կասկածամտորեն էր վերաբերվում մեր ունակությանը և նստած նայում էր սկզբից մինչև վերջ։ Դրանից հետո վստահում էր ու երբեք չի հարցրել՝ որտեղից ենք սովորել կամ ինչի գիտենք ՃՃ
Մի օր 2-Ցինկ նոր չբացած փամփուշտ էինք գտել , մեկը տարանք հանձնեցինք մյուսը պահեցինք մեր ինքնաշեն /սամաձելկա/ հրացանի համար։ Համ էլ մենք նոր ձև էինք գտել Լուսացրիչ կարաբինը պայթեցնելու ու հաճույք ստանալու, այո, գիտեմ մի քիչ հակասականա հնչում պայթելն ու հաճույք ստանալը իրար հետ, դե բայց մեր կյանքն էլ տենց էր դասավորվել։ Նախքան սկսելը ուզում եմ խնդրել, որ այն ինչ կպատմեմ, երբեք ինքներդ չփորձեք, դա վտանգավորա, ես դա հասկացել եմ անելուց մոտ10-տարի հետո։ Մենք այս ձևը գտել ենք բազմաթիվ փորձարկումներից հետո, մենք նույնիսկ փամփուշտը դնում էինք քարի վրա մեկ այլ քարով խփում, այո, ճիշտ է վտանգավոր է ու հիմար բաներ էինք անում, բայց դե դրա մեջ էինք ապրում, ես նույնիսկ ձևակերպում էմ մտածել մեր մասին․ Մեր սերնդակից տղաների մի մասը, պատահաբար ողջ մնացած երեխաներ են

Շարունակելի ․ ․ ․