Խոսելու փոխարեն, ավելի շատ գործել․ սա իմ սկզբունքն ա:
Վերջերս շատ են հարցնում «Խելունք կաց» նախաձեռնության մասին, ոնց սկսեցինք և ինչ ենք անում:
Ուզում եմ մի փոքր պատմեմ, թե ինչ ենք անում․
«Խելունք կաց» զբաղվում է Արցախի բարբառի, բանահյուսության ու գրական ստեղծագործությունների թվայնացամամբ, արդեն աշխատում ենք աուդիոգրքերի վրա, որոնք տարբեր շրջանների հեքիաթներ են՝ Հադրութի, Մարտակերտի, Շուշիի և այլն:
Մենք մտածեցինք փոքրիկ միջոցառում անենք, ընտրենք Արցախում ինչ որ գյուղի դպրոց, որտեղ երեխաները կարդան, այնուհետ նկարեն հեքիաթները ըստ իրենց ընկալման, իսկ նկարը կօգտագործվի որպես հեքիաթի պաստառը մեր կայքում:
Առաջին միջոցառումը արեցինք Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում, մասնակցում էր 33 աշակերտ:
Բավականին հաջող ստացվեց, և որ որոշեցինք, որ պետք է շարունակել ։
Այդպես ել արեցինք․ հաջորդ կանգառը Շոշ գյուղի դպրոցում էր, այնտեղ էլ շատ ջերմ հետաքրքիր ու նվերառատ էր․
մենք համոզմունք ունենք, որ եթե ուզում ենք հզոր երկիր ու հաղթանակներ, պետք է ունենանք ԽԵԼՈՒՆՔ սերունդ
միջոցառումները շարունակական են լինելու