Մեկը կար, կամ կա ինձ շատ մոտիկ մարդ ժամանակին դիմել էր ներկայիս ընդիմադիր մի քանի բարձրաստիճան օղակների օգնության խնդրանքով, իսկ օգնությունը ընդամենը՝ օգնել ու իրավիճակին համապատասխան լավ երգ ու կլիպ անելն էր։ Էտ տղեն էլ փաշաևին չի ընդունում ու մեծ ցանկություն ուներ լավ բան անելու, միտքը կար, երգը կար, կլիպի սցենարը կար, ամեն ինչ կար, ամեն ինչ: Տղու մտածածը ինձ շատ էր դուր գալիս, շատ ուժեղ երգ ու կլիպ պիտի լիներ, ու հա, ասեմ, որ գումարն էլ էտ պրոեկտի որակի ու մակարդակի համեմատ չնչին գումար էր, չնչին իրենց համար բայց մեծ՝ էտ տղու համար: Մերժեցին, պաճառաբանությունները շատ խնդալու ու աբսուրդ էին, նույնիսկ ամաչում եմ գրեմ ինչեր էին ասում ու ոնց էին փորձում համոզել գին գցել ինչևէ, էտ տղեն հիասթափվեց, բայց չկոտրվեց, իր միջոցներով տարուց ավել աշխատեց կոպեկ կոպեկ գումար հավաքեց, կեսը վարկով, որ մինչև հիմա փակվումա, կեսը պարտքով հավաքեց՝ երգ ու կլիպ արեց: Հիմա այդ նույն ընդդիմադիրները օրը մի քանի անգամ միացնում են այդ նույն տղայի երգերը, մարդկանց ոգեշնչելու համար: Նույն տղայի, որին շատ գեշ ու վիրավորական մերժեցին:
Ժամանակները փոխվում են, իսկ վերաբերմունքը մնումա: