Լյոկայի մասին
Լյոկան երկաթյա ոտքով (մի ոտքի կեսը էնդոպրոթեզ է) և սրտով մարդ է, վիրավորվել է վերջին երեք պատերազմների ընթացքում և կենդանի է մնացել հրաշքով։ Մեր շատ հայրենակիցների պես, նա էլ ստիպված է եղել շատ անգամ թողնել իր տունն ու ամեն ինչ սկսել զրոյից։ Առաջին անգամ դա եղել է, երբ դեռ փոքր էր, ընտանիքը մազապուրծ է եղել Մարաղայի ջարդերի ժամանակ։
Լյոկան հայտնի է դարձել իր ՏՈՒՆ ՏԱՐԵՔ երգով, որն այժմ ունի 4 միլիոնից ավել լսարան Youtube-ում։
Լյոկայի մայրն իր հինգ երեխաների հետ մի քանի անգամ փոխել է իրենց բնակության վայրը 90-ականների պատերազմի ժամանակ ապահով ապաստան գտնելու նպատակով։ Երկրորդ անգամ Լյոկան կորցրել է իր տունը Նոր Մարաղայում 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքնած պայմանագրի համաձայն։